«Ի՞նչ 20 հազար եվրո աշխատավարձ». Արմեն Մելիքբեկյան

Ինչպես հայտնել էինք, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ: Ասուլիսի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ «դա ի՞նչ կտա Հայաստանի հավաքականին կամ ՀՖՖ-ին՝ բացի իր՝ 20 հազար եվրո աշխատավարձից»: Մելիքբեկյանն արձագանքեց. «Դուք կտրուկ սուտ ասացիք»: «Դա ես չեմ ասում՝ մասնագետներն են ասում»,- ասաց լրագրողը՝ հավելելով՝ եթե սխալ է, նշել՝ աշխատավարձը որքա՞ն է կազմելու: «Ես բացարձակ դեմ չեմ լինի 20 հազար եվրո ստանալ, բայց նման բան չկա»,- արձագանքեց ՀՖՖ նախագահը: «Կարող եմ ասել՝ ով է ասում, «Փյունիկ»-ի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանն է ասում»,-պարզաբանեց լրագրողը: «Սուտ է ասում... Նախ, ես ստորագրում եմ կոնֆիդենցիալ թուղթ ու չեմ կարող հրապարակել որևէ տվյալ գործադիր կոմիտեի մասին: Երկրորդ, ՀՖՖ ներկայացուցիչն առաջին անգամ պատմության մեջ ընտրվել է եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնի անդամ»,- հայտարարեց Մելիքբեկյանը: Լրագրողները շարունակեցին՝ ի վերջո, 20 հազարից ցա՞ծր եք ստանում, թե՞ բարձր: Մելիքբեկյանն ասաց՝ երբևէ չի մտածել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի աշխատավարձի մասին, այլ՝ թե ինչ կտա դա հայկական ֆուտբոլին. «Բնականաբար այդ թիվը շատ ավելի ցածր է 20 հազար եվրոյից»,- եզրափակեց պաշտոնյան:

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
5320:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
103227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
37327.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
106227.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
119126.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43425.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
52024.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54224.10.2026, 14:12