«Ուկրաինան երրորդ կարգի երկիր չէ». Զելենսկին հակադարձել է Բեսենթին

Օգտակար հանածոների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի շուրջ տեխնիկական բանակցությունները կկայանան Վաշինգթոնում՝ ապրիլի 11-12-ը։ Այս մասին, ինչպես հաղորդում է UNIAN-ը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ օգտակար հանածոների զարգացման համար ԱՄՆ-ի առաջարկած հիմնադրամի ստեղծման և միջոցների տնօրինման հարցում Ուկրաինան պաշտպանելու է հավասարության սկզբունքը։
Զելենսկին անդրադարձել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությանը, թե Ուկրաինան պետք է մինչ իր (Զելենսկու) այցը Սպիտակ տուն ստորագրեր հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիրը։
«Այն դեպքում, երբ մատնացույց էր արվում պայմանագիրն ու ասվում, որ հիմա այն պետք է ստորագրվի, ես միայն կարող էի պատասխանել՝ վերջ տվեք մատնացույց անել և եկեք առարկայական շփում սկսենք։ Հավանաբար նա այլ ձևաչափի երկխոսություն էր ակնկալում, բայց ես Ուկրաինան երրորդ կարգի երկիր չեմ համարում։ Մենք պետք է շփվենք հավասարության սկզբունքով»,- նշել է Զելենսկին։
Հիշեցնենք՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան տապալել է հանքանյութերի վերաբերյալ աշխարհի ամենապարզ գործարքը։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16716:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10514:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17714:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9114:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17612:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12409:36