Երևանում կկայանա տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը

Ապրիլի 13-19-ը Երևանում կանցկացվի տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։ Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մարզական ստուգատեսի մանրամասներին են անդրադարձել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Աշխարհի առաջնությունը կկայանա Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում: Կանցկացվեն 15 հանդիպումներ, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները:
Կարևորելով 15 տարվա դադարից հետո Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ համայնքը միշտ պատրաստ է կանգնել նման նախաձեռնությունների կողքին:
«Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ մեր դպրոցում սովորում են շուրջ 80 սաներ, նրանց մարզում են ճանաչված մարզիչներ: Զարգանում են նաև այս մարզաձևի ենթակառուցվածքները. Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մեր մարզադպրոցում մենք վերջերս նաև նախարարության առաջարկով որոշակի փոփոխություններ ենք արել, որպեսզի համապատասխանեցնենք այս մրցաշարին: Ընդհանուր առմամբ ենթակառուցվածքային այն փոփոխությունները, որոնք արվում են վերջին երեք տարիներին տարբեր մարզաձևերի համար, ստեղծում են հարմարավետ պայմաններ՝ առողջ ապրելակերպի, մարզվելու ու մարզաձևերի զարգացման համար»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
4320:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
102627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
37127.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
105627.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
118626.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43325.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51924.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54124.10.2026, 14:12