Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ավարտվել են

938
Շաբաթ, 12 ապրիլի, 2025 թ., 18:57
Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև Օմանի մայրաքաղաք Մասկատում ընթացող անուղղակի բանակցություններում կողմերը քննարկել են Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների որոշակի թուլացումը՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դեպքում, հայտնել էր Reuters լրատվական գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունները միտված էին նաև տարածաշրջանում լարվածության թուլացմանն ու բանտարկյալների փոխանակման կազմակերպմանը։
Tasnim գործակալության փոխանցմամբ՝ բանակցություններն ընթացել են դրական մթնոլորտում։

«Սահմանադրություն չեն փոխելու, մենք թույլ չենք տալու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3715:24
«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4015:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
6315:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
5515:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
7414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
7614:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
7413:48
«Ասում են՝ Աննա Հակոբյանը «բոչկա գլորեց» ձեր ուղղությամբ»․ լրագրողը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ)
6813:42