«Արաղչին և Ուիթքոֆը պայմանավորվել են բանակցությունները շարունակել մեկ շաբաթ հետո»․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը պայմանավորվել են մեկ շաբաթ հետո շարունակել բանակցությունները երկու կողմերի միջև․ ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ Օմանի մայրաքաղաք Մուսկատում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև։
«Կողմերը պայմանավորվել են, որ բանակցությունները կշարունակվեն մեկ շաբաթ հետո: Օմանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների ընթացքում Իրանի արտգործնախարար Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն Օմանի արտգործնախարարի միջոցով փոխանակել են իրենց կառավարությունների դիրքորոշումները՝ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հետ կապված հարցերի վերաբերյալ»,- ասվում է Իրանի ԱԳՆ թելեգրամ ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ավելի քան երկուսուկես ժամ տևած բանակցությունների ավարտից հետո իրանական և ամերիկյան պատվիրակությունների ղեկավարները մի քանի րոպե երկխոսություն են ունեցել Օմանի արտգործնախարարի ներկայությամբ։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16716:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10514:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17714:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9114:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17612:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12409:36