Սումիում հարվածների թիրախը եղել է զինվորների պարգևատրման արարողության դահլիճը. զոհերի թիվը հասել է 32-ի

Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը պնդում է, որ Սումիին ռուսական հարվածի նպատակը 117-րդ տարածքային պաշտպանության բրիգադի մարտիկների պարգևատրման արարողությունն է եղել։
«Հուսով եմ, որ Սումիում նրանք արդեն կալանավորում են մարզային զինվորական վարչության ղեկավար Արտյուխին և պատգամավոր Անանչենկոյին (Սումիի պատգամավոր «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցությունից), ովքեր այդքան ցանկանում էին PR անել 117-րդ բրիգադի զինվորների 7-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված տոնական մրցանակաբաշխության ժամանակ: Անտեղ, բացի զինվորականներից, քաղաքացիական անձինք և երեխաներ են ներկա եղել»,- Մոսիյչուկի խոսքը մեջբերում է ուկրաինական Strana-ն։
Պատգամավոր Մարյանա Բեզուգլայան նույնպես պնդում է, որ նախատեսված է եղել 117-րդ բրիգադի մարտիկների տոնական պարգևատրման արարողություն։ Նրա խոսքով, տեղեկատվության արտահոսքի պատճառը կարող էր լինել մարզային զինվորական վարչության ղեկավարության կողմից միջոցառմանը մասնակցելու բաց հրավերներ ուղարկելը:
Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես չեն հաղորդել Սումի զինվորականների ժամանման մասին։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Սումիին ռուսական հարվածի վիրավորների ընդհանուր թիվը հասել է 99-ի, այդ թվում՝ 11 երեխա, 32 մարդ զոհվել է։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
11014:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19513:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
22412:19
Պայթյուն՝ գազալցակայանում
13511:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27411:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
23511:01
«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
12510:36
Տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է
13409:18