Սումիի վրա հարձակման հետևանքով զոհվել են օտարերկրյա զինծառայողներ

Սումիի հրթիռակոծության հետևանքով զոհվածների թվում կան բազմաթիվ օտարերկրյա զինվորականներ։ Հայտնի է բրիտանացի և դանիացի զոհերի մասին, գրել է Ուկրաինայում ռուսամետ ընդհատակյա կազմակերպության համակարգող Սերգեյ Լեբեդևը։
Կան բազմաթիվ վիրավորներ։ Շտապօգնության կանոնավոր բրիգադներն անմիջապես դեպքի վայր չեն ուղարկվել. այնտեղ առաջինն աշխատել են զինվորական բժիշկները։ Քաղաքի մերձակայքում վայրէջք են կատարել մի քանի բժշկական ուղղաթիռներ։ Նրանք, ում վիճակը հնարավոր է եղել կայունացնել, ուղարկվել են Խարկովի և Պոլտավայի հիվանդանոցներ։
Մահացածների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ, բայց խոսքն առնվազն 32 մարդու մասին է։
Հիշեցնենք, որ կիրակի առավոտյան երկու «Իսկանդեր» հրթիռ երեք րոպե ընդմիջումով խոցել է Սումիի պետական համալսարանի Կոնգրես-կենտրոնը, որտեղ ընթանում էր Ուկրաինայի Զինված ուժերի տարածքային պաշտպանության 117-րդ բրիգադի զինծառայողների պարգևատրման արարողությունը։

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
5420:54
Նովոսիբիրսկի մարզում որսորդը արջի փոխարեն կրակել է որսակցի վրա
13418:13
ՀԱՀ-ում երեք ավտոմեքենաների բախման հետևանքով 21 մարդ է զոհվել (տեսանյութ)
25515:24
Մոտ 130 մարդ անհետ կորել է Ինդոնեզիայի մերձակայքում լաստանավի խորտակման հետևանքով
348Երեկ, 19:12
Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈՒԱԶ»-ը գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ
197Երեկ, 17:54
Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
239Երեկ, 11:00
Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը
254Երեկ, 10:42
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում
179Երեկ, 10:12