Իսրայելը ոչնչացրել է Գազայում գործող միակ հիվանդանոցը

Իսրայելը կիրակի կեսօրին Խան Յունիս քաղաքի բնակիչներին հարկադիր տեղահանման հրաման է արձակել։ Իսրայելի բանակի անանուն պաշտոնյան հայտնել է, որ քաղաքը լքելու հրամանը տրվել է Խան Յունիսի և հարակից շրջանների գրեթե բոլոր շրջանների բնակիչներին, հայտնում է Al-Jazeera-ն։
Նա ասել է, որ սա «վերջին նախազգուշացումն է եղել հարձակումից առաջ», և բանակը «մեծ ուժով կգրոհի Գազայի հատվածի բոլոր այն տարածքները», որտեղից հրթիռներ են արձակվել։ Նա ասել է, որ պաղեստինցիները պետք է «անհապաղ դեպի հարավ» տեղափոխվեն՝ ալ-Մավասիի ապաստարաններ, որոնց վրա Իսրայելը բազմիցս հարձակվել է Գազայի պատերազմի ժամանակ՝ չնայած այն «անվտանգ գոտի» ճանաչելուն: Հրամանի հրապարակումից բառացիորեն կես ժամ անց հայտնի է դարձել, որ իսրայելցի զինվորներն այս «անվտանգ գոտում» սպանել են երկու պաղեստինցի երիտասարդների՝ շփոթելով նրանց ահաբեկիչների հետ։
Միաժամանակ հայտնի է դարձել անկլավի հյուսիսում միակ լիարժեք գործող հիվանդանոցին՝ Ալ-Ահլիին իսրայելական հարվածի մասին։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնին, որը գտնվում է Ալ-Ահլի հիվանդանոցում, գրում է Bloomberg-ը: ՀԱՄԱՍ-ը հերքում է, որ հիվանդանոցն օգտագործել է ռազմական նպատակներով։ Պաղեստինյան աղբյուրները հայտնել են, որ հիվանդանոցը շարքից դուրս է եկել իսրայելական հարձակման պատճառով: Գազայի հատվածում գործող սակավաթիվ գործող հիվանդանոցներից մեկի ռմբակոծությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իսրայելն ընդլայնում է իր ռազմական հարձակումը Գազայի հատվածում:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
10414:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
18813:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
21912:19
Պայթյուն՝ գազալցակայանում
13211:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
26911:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
22711:01
«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
12210:36
Տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է
13209:18