«ԱՄՆ-Իրան բանակցություններին կքննարկվի միջուկային զինանոցի վերահսկումը»․ Ուիթքոֆ

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Թեհրանում ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումները, ինչպես նաև սպառազինությունների, այդ թվում՝ հրթիռների վերահսկումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Իրանցիների հետ բանակցությունները կկենտրոնանան երկու հիմնական կետերի շուրջ»,- ասել է նա Fox News-ին։ «Առաջինը հարստացումն է․ նրանց 3,67 տոկոսից բարձր հարստացում պետք չէ, երկրորդը սպառազինության վերահսկման մեխանիզմներն են, ներառյալ այն հրթիռների, որոնք կուտակել են»:
Ուիթքոֆի խոսքով՝ ստուգման խիստ մեխանիզմներ են պետք, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում բացակայում էին:
«Դա հիմք կհանդիսանա դրական բանակցությունների համար։ Եթե այս առումով փոփոխություն չլինի, մենք պետք է այլընտրանք փնտրենք, որը ոչ մեկին ձեռնտու չէ»,- նշել է Ուիթքոֆը։
Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ Օմանում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել Թեհրանի և Վաշինգթոնի միջև։
Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Մուսկատում՝ ապրիլի 19-ին։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16716:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10514:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17714:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9114:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17612:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12409:36