«Թրամփի մերձավոր շրջապատը հորդորում է ավելի կոշտ լինել Պուտինի հանդեպ»․ #WSJ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ նրան խորհուրդ են տվել առավել թերահավատորեն վերաբերվել Ուկրաինայի հետ խաղաղության ցանկության մասին Մոսկվայի հայտարարություններին, գրում է Wall Street Journal-ը։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ ի թիվս այլոց, նման խորհուրդներ են տվել պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ Քելլոգը կիրակի կարծիք էր հայտնել, որ Սումիի վրա Ռուսաստանի հարձակումն «անցել է պարկեշտության բոլոր սահմանները», Ռուբիոն այն անվանել էր «սարսափելի»:
Լրատվամիջոցը հայտնում է, որ պաշտոնյաները Թրամփին խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել նրա հանդեպ, երբ խոսքը վերաբերում է Կիևից տարածքային զիջումների վերաբերյալ Մոսկվայի պահանջներին։
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու ֆինանսների նախարարությունն ուսումնասիրում են հակառուսական պատժամիջոցների խստացման տարբերակներ։
Սակայն Թրամփը, գրում է WSJ-ն, կիսում է իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի կարծիքը։ Պուտինի հետ երկու հանդիպումից հետո Ուիթքոֆը կարծում է, որ Ռուսաստանի նախագահը ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում:

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16716:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10514:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17714:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9114:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17612:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12409:36