Թրամփն Սպիտակ տանը խորհրդակցություն է հրավիրել Իրանի հետ բանակցությունների թեմայով

Թրամփն Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել Իրանի միջուկային գործարքի շուրջ.
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ կայացած բանակցությունների թեմայով, հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հանդիպմանը մասնակցել են վարչակազմի պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար։ Ինչպես հայտնում է Axios-ը, հանդիպմանը մասնակցել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Կողմերը քննարկել են միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլից առաջ, որը կկայանա ապրիլի 19-ին: Վենսը և Սթիվ Վիթքոֆը կարծում են, որ ԱՄՆ-ն պետք է գնա դիվանագիտական ճանապարհով և համաձայնի որոշ փոխզիջումների։ Վարչակազմի մյուս անդամները, այդ թվում՝ Մարկո Ռուբիոն և Մայք Ուոլցը, «խիստ թերահավատ են և աջակցում են բանակցությունների մաքսիմալիստական մոտեցմանը»:
ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը տեղի ունեցավ Օմանում ապրիլի 12-ին: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ասել է, որ հանդիպումն անցել է «լավ ուղով», սակայն ինքը հոռետես է մնում Վաշինգթոնի դիրքորոշման վերաբերյալ: Դոնալդ Թրամփն էլ ասել է, որ եթե բանակցությունների ձախողման դեպքում պետք լինի «կոշը բան անել», ապա ինքը կանի:

Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
7717:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
6816:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
11716:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
10215:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
5815:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
6615:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7415:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
7715:00