Ֆրանսիան օգնել է Զելենսկիին Թրամփին ուղղված հաշտության նամակի հարցում

Ֆրանսիացի դիվանագետները ներգրավված են եղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին ուղղված հաշտության նամակի պատրաստման մեջ՝ Սպիտակ տանը նրանց վիճաբանությունից հետո, գրում է Politico-ն՝ վկայակոչելով ֆրանսիացի պաշտոնյային։
Փարիզի, Լոնդոնի և Բեռլինի բարձրաստիճան դիվանագետները «շաբաթներ շարունակ գլուխ են կոտրել» Թրամփի և Զելենսկիի միջև վեճից հետո՝ մտածելով, թե ինչպես վերականգնել երկու առաջնորդների խարխլված հարաբերությունները: Զելենսկիի և Թրամփի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, նշում է աղբյուրը։
Նամակում ուկրաինացի առաջնորդն ասել է, որ պատրաստ է աշխատել խաղաղության համար Թրամփի «ուժեղ ղեկավարության» ներքո և Սպիտակ տան վեճն անվանել է «ափսոսանք»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոնաթան Փաուելին հանձնարարել է լուծել վեճը, գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Փաուելը սերտորեն համագործակցում էր իր ամերիկացի գործընկեր Մայք Վալցի հետ և սերտ կապեր էր պահպանում ֆրանսիացի և գերմանացի պաշտոնյաների հետ: Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումից առաջ բրիտանացի խորհրդականը մեկնել է Կիև, որտեղ հանդիպել է Զելենսկիի և նրա աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին՝ հրադադարի մասին համաձայնագրի նախագիծ պատրաստելու համար։
Ջիդայում բանակցությունների նախօրեին Սթարմերը զանգահարել է Թրամփին։ Նա ցանկանում էր համոզել ամերիկացի առաջնորդին, որ Ուկրաինայի նախագահն իսկապես լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, և որ բոլորը, այդ թվում՝ Բրիտանիան, քրտնաջան աշխատում են համաձայնության հասնելու համար։ Սթարմերը Թրամփին ասել է, որ ցանկանում է, որ ԱՄՆ-ն վերսկսի ռազմական օգնությունն ու հետախուզական տվյալների փոխանակումը, երբ գործարքը ձեռք բերվի:
«Չնայած Մոսկվան և Կիևն ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքներում 30-օրյա հրադադարի մասին, կողմերը մշտապես խախտում են այն»,- նշում է աղբյուրը։

Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
7717:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
6816:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
11716:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
10215:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
5815:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
6615:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7415:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
7715:00