Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ կանխել են ռազմական հեղաշրջման փորձը

Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Հաթաբն իր գերատեսչության աշխատանքի վերաբերյալ զեկույցի ժամանակ հայտարարել է պետական հեղաշրջում իրականացնելու դավադրության բացահայտման մասին, որը ծրագրել էին «տապալված ռեժիմի սպաները» (նկատի ունի Բաշար ալ-Ասադի իշխանությունը-խմբ.):
Հաթաբը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է խափանվել հեղաշրջման փորձը, սակայն նշել է, որ ծրագրում են ստեղծել վարչություն, որը քրեական հետապնդման կենթարկի նախորդ կառավարության գործունեության մեջ ներգրավված հանցագործներին, հաղորդում է SANA-ն: Անցյալ տարվա նոյեմբերի վերջին հակաասադական ուժերը, որոնք այն ժամանակ վերահսկում էին հյուսիսային Իդլիբ նահանգի միայն մի մասը, հարձակում սկսեցին կառավարական ուժերի դիրքերի վրա։ Օրերի ընթացքում բանակի դիմադրությունը ջախջախվեց, և ապստամբները գրավեցին մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը։ Դեկտեմբերի 8-ին նրանք գործնականում առանց կռվի գրավեցին երկրի մայրաքաղաք Դամասկոսը և հայտարարեցին անցումային կառավարություն ստեղծելու մասին։ Նախագահ Բաշար ալ Ասադին հաջողվեց թռչել Մոսկվա:
Մարտին Սիրիայի նոր իշխանությունները հայտարարեցին, որ նախկին նախագահ Ասադին հավատարիմ նախկին զինվորականների խումբը համակարգված հարձակումներ է իրականացրել Միջերկրական ծովի ափի երկայնքով կառավարական անցակետերի, ավտոշարասյունների և դիրքերի վրա: Սա պատրվակ է դարձել Լաթաքիա նահանգում գործողության համար, որի ընթացքում մեծ թվով խաղաղ բնակիչներ են սպանդի ենթարկվել։ Ըստ լրատվամիջոցների և իրավապաշտպանների, բռնությունների զոհ են դարձել հիմնականում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ ալավիները (ալավի է նաև նախկին նախագահ Ասադի ընտանիքը) և այս շրջանում ապրող քրիստոնյաները։

Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
7717:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
6816:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
11716:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
10215:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
5815:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
6615:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7415:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
7715:00