«Ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ»․ Արաղչի

Իրանում ուրանի հարստացումը ընդունված փաստ է, և, հակառակ արևմտյան երկրներում դրա մակարդակի հետ կապված պոտենցիալ մտահոգություններին, Միացյալ Նահանգների հետ բանակցություններում ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ։ Այս մասին հասյտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Ուրանի հարստացումն իրողություն է, ընդունված փաստ։ Մենք պատրաստ ենք ամրապնդել վստահությունը (ամերիկյան կողմի հետ)՝ չնայած հնարավոր մտահոգություններին, բայց ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ»,- իրանական SNN-ի փոխանցմամբ՝ ասել է Արաղչին։
Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին Օմանում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև։ Ուիթքոֆի խոսքով՝ դրանք դրական և կառուցողական էին։
Բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին։
Ուիթքոֆն ավելի վաղ հայտնել էր, որ բանակցությունների երկրորդ փուլին կքննարկվի Թեհրանում ուրանի հարստացման մակարդակի և միջուկային սպառազինության սահմանափակման:

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16716:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10514:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17714:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9114:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17612:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12409:36