Արաղչին մեկնել է Մոսկվա

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Թեհրանից մեկնել է Մոսկվա՝ ռուսաստանցի իր պաշտոնակցի հրավերով։
Հաղորդվում է, որ ՌԴ մայրաքաղաք կատարած այցի ընթացքում Արաղչին նախագահ Պուտինին կփոխանցի Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի նամակը։
«Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի նախապես ծրագրված այցը Ռուսաստան տեղի է ունենում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով և երկու երկրների՝ որպես ռազմավարական գործընկերների միջև շարունակական խորհրդակցությունների և հանդիպումների շրջանակներում», հայտնել է Բաղային՝ հավելելով, որ «այցի ընթացքում նախատեսվում է քննարկել և կարծիքներ փոխանակել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ վերջին անուղղակի բանակցությունների շուրջ»։

«Նախ պետք է հանրաքվե անցկացնել, ապա հայտ ներկայացնել Բրյուսել». Պանկին
1908:54
Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
13900:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
165Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
270Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
267Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
141Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
253Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
241Երեկ, 15:13