«ԱՄՆ-ն Փարիզում կքննարկի Ուկրաինայում հրադադարի հարցը»․ Պետդեպ

ԱՄՆ պաշտոնյաները Փարիզում եվրոպացի գործընկերների հետ կքննարկեն Ուկրաինայում հրադադար հաստատելու ուղիները, Fox News-ի եթերում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այժմ Փարիզում է՝ իր եվրոպացի գործընկերների հետ շտապ քննարկելու իրավիճակը»,- ասել է Բրյուսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռական է պատերազմը դադարեցնելու հարցում։
«Այն, ինչ տեղի է ունենում, անընդունելի է: Աշխարհը ցանկանում է, որ դրան վերջ տրվի: Այս հակամարտությունում հաղթողներ չկան»,- ընդգծել է նա:
Բրյուսը հավելել է, որ Ուկրաինան արդեն հրադադարի ցանկություն է հայտնել, և Միացյալ Նահանգները, այդ թվում՝ Պետդեպարտամենտը և անձամբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, աշխատում են այն ուղղությամբ, որ Եվրոպայում գործընկերները հասկանան «հարցի հրատապությունը»։
Հիշեցնենք Ուկրաինայի մասնակցությամբ Փարիզում բանակցություններ են ընթանում եվրոպական մի շարք երկրների, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ, որրոնց միացել է ԱՄն պատվիրակությունը։ Բանակցությունների թեման Ուկրաինայի և ողջ Եվրոպայի անվտանգության հարցերն են։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36