Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային հայ ծանրորդը երկամարտի 373 կգ արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը։ Պոկում վարժությունում Հովհաննիսյանը, հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները, գլխավերևում պահել է 173 կգ կշռող ծանրաձողը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին։ Հրում վարժությունում 203 կգ արդյունքով դարձյալ բրոնզե մեդալ է նվաճել։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Այսօր ավելի վաղ պայքարի են դուրս եկել նաև 81 կգ քաշային կանայք: Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը երկամարտի 230 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը։ Պոկում վարժության ժամանակ Էմման բարձրացրել է 100, իսկ հրումում՝ 130 կգ կշռող ծանրաձողերը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտում ցույց է տվել 211 կգ արդյունք և 10-րդն էր (95+116 կգ):

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
4320:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
102627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
37127.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
105627.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
118626.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43325.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51924.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54124.10.2026, 14:12