Հռոմի պապը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ կնքել խաղաղության համաձայնագիր

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր Սուրբ Զատիկի ուղերձում կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շուտափույթ կնքել խաղաղության համաձայնություն:
Ըստ Vatican News-ի՝ պոնտիֆիկոսը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև վերջնական հաշտեցում կլինի՝ հանուն տարածաշրջանի վերականգնման։
Ֆրանցիսկոսն իր խոսքում անդրադարձել է աբողջ աշխարհի հակամարտող կողմերին՝ ընդգծելով, որ իրական խաղաղությունն անհնար է առանց կրոնի, խոսքի և մտքի ազատության, ինչպես նաև առանց ուրիշների կարծիքի հարգանքի։
«Խաղաղությունն անհնար է առանց զինաթափման: Հասկանալով յուրաքանչյուր ազգի՝ սեփական պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ կարևոր է կանխել այն, որ դա վերածվի սպառազինությունների գլոբալ մրցավազքի»,- ասվել է ուղերձում։
Հռոմի պապը նաև բանտարկյալների և գերիների շուտափույթ ազատման հույս է հայտնել։
Նշենք, որ երկարատև բուժումից հետո պապն անձամբ չի կարդացել տեքստը. Նրա Սուրբ Զատիկի պատգամն ընթերցել է արքեպիսկոպոս Դիեգո Ռավելլին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տոնական պատարագի ժամանակ։

««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
3600:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
39Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
62Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
96Երեկ, 22:48
«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան
58Երեկ, 22:36
«Ադրբեջանի հետ խաղաղության փուչիկի պայթյունի ձայնը ուժգին է լինելու». Ոսկան Սարգսյան
58Երեկ, 22:24
««Ուժեղ Հայաստան»-ը հոգեբանական դիսկոմֆորտ և նյարդայնություն է պատճառում կառավարող մեծամասնությանը». Հակոբ Բադալյան
54Երեկ, 21:54
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին
56Երեկ, 21:30