Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր

Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները՝ Սիմոն Մարտիրոսյանը (անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան) և Գարիկ Կարապետյանը (անձնական մարզիչ՝ Ալեքսան Կարապետյան), Եվրոպայի առաջնության մեդալակիրներ են:
Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 181 կգ և այս ձևում դարձավ արծաթե մեդալակիր: Հրումում Սիմոնը գլխավերևում պահեց 213 կգ, 225կգ: Եվ այս ձևում էլ նա երկրորդն է:
Երկամարտի 406 կգ արդյունքով՝ Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճեց ոսկե մեդալ՝ բարձրացնելով 180 կգ և 185 կգ: Հրում վարժությունում մեր ծանրորդը ֆիքսեց 212 կգ, 220 կգ, 226 կգ ու կրկին առաջինն էր:
Երկամարտի 411 կգ արդյունքով՝ Գարիկը Եվրոպայի առաջնության չեմպիոն է:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը՝ Հակոբ Փիլոսյանը:

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
101927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
36927.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
104927.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
117926.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43225.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51824.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54024.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53924.10.2026, 10:24