Մեկ ամիս անց Իսրայելի բանակն ընդունել է իր սխալը

Իսրայելական բանակը, Գազայի հատվածում 15 պաղեստինցի փրկարարների սպանությունից մոտ մեկ ամիս անց ընդունել է միջադեպին մասնակից իր զինվորների սխալը: Շտապօգնության մեքենաների և հրշեջ մեքենաների վրա կրակոցները տեղի են ունեցել «օպերատիվ թյուրիմացության» հետևանքով, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի այսօրվա ամփոփագրում:
Մարտի 23-ին Ռաֆահում 3 անընդմեջ զինված միջադեպ է տեղի ունեցել, և փրկարարների մասնակցությամբ միջադեպը երկրորդն է եղել, ասվում է զեկույցում։ Հետաքննությունը պարզել է, որ առաջին երկու իրավիճակներում հրազենի կիրառումը «(իսրայելական-խմբ.) զորքերի օպերատիվ թյուրիմացության արդյունք է եղել», ասվում է զեկույցում։ Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը կարծել են, թե իրենք բախվել են «հակառակորդի ուժերի կողմից կրիտիկական սպառնալիքի»:
Հետաքննությունը նաև հայտնաբերել է «մի շարք մասնագիտական սխալներ, հրամանների խախտումներ և միջադեպի մասին թերի հաշվետվություն»,- խոստովանել է Իսրայելի պաշտպանության բանակը: Հետաքննությունից հետո աշխատանքից կազատվի գումարտակի հրամանատարի տեղակալն, ով ղեկավարել է գործողությունը միջադեպի ժամանակ և ով ներկայացրել է կատարվածի «թերի և ոչ ճշգրիտ հաղորդում»։ Նրա վերադասը՝ բրիգադի հրամանատարը, կստանա նկատողություն, որը կմտցվի նրա անձնական գործում։
«Իսրայելի պաշտպանության բանակն ափսոսում է չներգրավված քաղաքացիական անձանց պատճառված ցանկացած վնասի համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
7717:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
6816:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
11716:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
10215:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
5815:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
6615:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7415:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
7715:00