Եմենում բնակելի թաղամասին ԱՄՆ հարվածներից 12 մարդ է զոհվել

879
Երկուշաբթի, 21 ապրիլի, 2025 թ., 09:21
Եմենի մայրաքաղաք Սանայի կենտրոնում գտնվող շուկային և բնակելի թաղամասին ԱՄՆ ավիահարվածների հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 12 և վիրավորվել 30 մարդ, հայտնում է շիա Անսար Ալլահի (Հութի) կառավարության առողջապահության նախարարությունը։
«Նախնական տվյալներով՝ շուկայի և Ֆարվա թաղամասի ուղղությամբ ԱՄՆ-ի ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, ևս 30-ը վիրավոր է»,- ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է Եմենի Al Masirah հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները շարունակում են տուժածների որոնումները։
Ավելի վաղ ԱՄՆ օդային ուժերը հարվածներ էին հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա նահանգի Ռաս Իսա նավթային նավահանգստին, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 80 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 150-ը:

«Նախ պետք է հանրաքվե անցկացնել, ապա հայտ ներկայացնել Բրյուսել». Պանկին
1908:54
Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
13900:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
165Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
270Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
267Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
141Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
253Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
241Երեկ, 15:13