Թրամփի վարչակազմը Կիևին նախապայմաններ է առաջադրել․ #WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար նախապայմաններ է առաջադրել Կիևին, այդ թվում՝ 2014 թվականին Ռուսաստանին բռնակցված Ղրիմի ճանաչումը և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը։ Այդ մասին The Wall Street Journal-ին հայտնել են արևմտյան պաշտոնյաները՝ վկայակոչելով ապրիլի 17-ին Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ Ուկրաինային ներկայացված գաղտնի փաստաթուղթը:
Պետդեպարտամենտի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ փաստաթուղթն ընդգրկում է քննարկման համար «հնարավոր տարբերակների ցանկ», այլ ոչ թե վերջնագիր: Ուկրաինական կողմի պատասխանն ակնկալվում է շաբաթվա վերջին՝ Լոնդոնում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և ԵՄ-ի ներկայացուցիչների հանդիպմանը, նշում է WSJ-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ եթե դիրքորոշումները համաձայնեցվեն, ապա այդ առաջարկները կարող են ուղարկվել Մոսկվա։
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարող է վերադառնալ Մոսկվա՝ Լոնդոնում բազմակողմ խորհրդակցություններից հետո։
Միևնույն ժամանակ, ըստ թերթի աղբյուրների, Վաշինգթոնի առաջարկները չեն նախատեսում Ուկրաինայի արևելյան չորս շրջանների նկատմամբ ռուսական վերահսկողության օրինականացում, թեև դրանք չեն պահանջում այնտեղից ռուսական զորքերի դուրսբերում։
ԱՄՆ-ն նաև մտադիր չէ սահմանափակել Կիևին ռազմական աջակցությունը կամ արգելափակել Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայումը։
Առաջարկները ներառում են նաև Զապորոժիեի ատոմակայանի շուրջ չեզոք գոտու ստեղծում՝ ԱՄՆ հնարավոր վերահսկողության ներքո, գրում է թերթը։

«Պատերազմ և աղետներ բերած Նիկոլ Փաշինյանը խաղաղության համաժողովի է մասնակցում»․ Ոսկան Սարգսյան
4410:42
«Շնորհակալություն ՌԴ կառավարությանը՝ իմ խնդրանքին արձագանքելու համար». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
6710:18
«Մի օր ամեն ինչ բացվելու է, ամեն ինչ իր տեղն է ընկնելու»․ Արեգնազ Մանուկյան
6410:12
«Ալիևը կանգ չի առնելու, որովհետև նրա հետ «բանակցողը» Փաշինյանն է»․ Անուշ Միրզոյան
6110:00
«Նեթանյահուն ամեն օր կոչ է անում Թրամփին վերսկսել Իրանի դեմ գործողությունները»․ #FT
14009:49
«2020թ. եռակողմ հայտարարությունն Արցախի և Հայաստանի որոշ հատվածների օկուպացման նախերգանքն էր»․ Տիգրան Աբրահամյան
7309:30
Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում. «Հրապարակ»
8209:12
Փենթագոնի ղեկավարի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին բանաձև է ներկայացվել Ներկայացուցիչների պալատ
12509:01