Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

1390
Երկուշաբթի, 21 ապրիլի, 2025 թ., 19:06
Տղամարդկանց հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի ոսկե մեդալակիր է:
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգի պայքարում Վարազդատ Լալայանը (անձնական մարզիչ՝ Կարեն Կարապետյան) պոկեց 200 կգ, 210 կգ: Այս ձևում Լալայանը ոսկե մեդալակիր է:
Հրում վարժությունում նա բարձրացրեց 240 կգ: Այս վարժությունում ևս մեր ծանրորդն արժանացավ ոսկե մեդալի:
Երկամարտի 450 կգ արդյունքով՝ Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ ոսկե մեդալ է նվաճում Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը՝ Հակոբ Փիլոսյանը:

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
101927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
36927.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
104927.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
117926.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43225.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51824.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54024.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53924.10.2026, 10:24