Թրամփը տիկնոջ հետ կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը

1058
Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ., 09:45
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տիկնոջ հետ մասնակցելու է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի թաղման արարողությանը։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social-ի իր էջում։
«Ես ու Մելանիան կմասնակցենք Հռոմում Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը»,- ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահն իր ցավակցությունն էր հայտնել պոնտիֆիկոսի մահվան կապակցությամբ։
Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին Վատիկանի իր նստավայրում 88 տարեկանում վախճանվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Մահվան պատճառը կաթվածն է եղել։
Ֆրանցիսկոս պապի մարմինը կտեղափոխվի Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճար ոչ ուշ, քան չորեքշաբթի՝ ապրիլի 23-ին, այս մասին հայտնել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Մատեո Բրունին։ Այնտեղ տեղի կունենա պոնտիֆիկոսի հրաժեշտի արարողությունը։

Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
7717:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
6816:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
11716:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
10215:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
5815:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
6615:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7415:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
7715:00