«ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է դե ֆակտո զիջել որոշ տարածքներ»․ #NYP

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման պլանը նախատեսում է հրադադարից հետո եվրոպական զորքերի տեղակայում։ Այս մասին հայտնում է New York Post-ը (NYP)՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։
Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն, ուկրաինական կողմը, կարծես թե, «պատրաստ է դե ֆակտո զիջել տարածքների 20%-ը, բայց՝ ոչ դե յուրե»։
«Թրամփի ծրագիրը կարող է ներառել Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայում, եթե հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվի։ Խնդիրն այն է, թե ինչպես կներկայացվեն անվտանգության ուժերը. մենք դա անվանում ենք «դիմակայության ուժեր»։ Սա անվտանգության երաշխիքների մի մասն է, որը ցանկանում են ուկրաինացիները, և հուսով ենք՝ նրանք կստանան դա»,- հայտնել է աղբյուրը։
Քննարկվում է նաև հրադադարը վերահսկելու համար առանձին խաղաղապահ ուժեր ստեղծելու հնարավորությունը՝ «համատեղ հանձնաժողովի» տեսքով, որում ներգրավված կլինեն «ռուսներ, ուկրաինացիներ և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երրորդ երկրի ներկայացուցիչներ», գրում է NYP-ն՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները նույնպես կարող է ներգրավվել առաքելությանը, բայց՝ ոչ որպես «տեղում գտնվող ռազմական ուժ»: Վաշինգթոնը, ըստ աղբյուրի, կներկայացվի որպես «դրամական ուժ՝ երրորդ կողմի հետ միասին»:

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36