«Քաղաքացիական օբյեկտներին չհարվածելու կոնկրետ պայմանավորվածություններ չկան»․ Պեսկով

Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններից առաջ անհրաժեշտ է «իրավաբանորեն մաքրել խոչընդոտները», լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով նախագահ Պուտինի՝ «քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներ չհասցնելու»՝ Զելենսկու առաջարկը քննարկելու մասին հայտարարությունը։
Ապրիլի 20-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի պատասխան Ռուսաստանի կողմից հայտարարված Զատկի զինադադարի, առաջարկել էր ձեռնպահ մնալ «քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հեռահար անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով ցանկացած հարվածից»։
Պուտինը հայտնել էր, որ այս նախաձեռնությունը պետք է քննարկվի, հնարավոր է, «երկկողմ ձևաչափով՝ երկխոսության արդյունքում»։
Ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս կարող են Մոսկվան և Կիևը երկխոսություն վարել, եթե Ռուսաստանը բազմիցս նշել է, որ Ուկրաինայում բանակցությունները պաշտոնապես արգելված են, Պեսկովը պատասխանել է․
«Եթե ուկրաինական կողմը բաց է այս հարցում, հավանաբար, պետք է որոշ քայլեր ձեռնարկվեն՝ իրավաբանորեն վերացնելու այդ խոչընդոտներն այդպիսի շփումների ճանապարհին»։
Պեսկովը նշել է, որ դեռևս կոնկրետ պլաններ չկան քաղաքացիական օբյեկտներին ուղղված հրադադարի շուրջ բանակցությունների համար։
«Նախ, դա պետք է քննարկվի, և նախագահ Պուտինն ասել է, որ պատրաստ է քննարկել», - հավելել է Պեսկովը։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36