«Մոսկվային մտահոգում են ԵՄ-ին միանալու ՀՀ-ի ձգտումները». Գրուշկո

Մոսկվան մտահոգիչ է համարում Եվրոմիությանը միանալու Հայաստանի ձգտումները, քանի որ դա կարող է վտանգել նրա մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Մոսկվան մտահոգված է ԵՄ-ին միանալու Երևանի ցանկությամբ, քանի որ դա հակասում է ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորություններին։ Ռուսական կողմը բազմիցս բարձրացրել է այդ հարցը հայ գործընկերների հետ շփումներում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Գրուշկոն։
Նրա խոսքով՝ Հայաստանը տնտեսական ոլորտում զգալի հաջողությունների է հասնում ԵԱՏՄ-ում իր մասնակցության շնորհիվ։ Սակայն եթե արևմտյան բլոկը Հայաստանին դրդի փոխել իր ռազմավարական կուրսը, երկիրը վտանգում է կորցնել այդ առավելությունները և բախվել աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերների։ Փոխնախարարը նշել է, որ նման զարգացումը կարող է թուլացնել Հայաստանի կապերը ՌԴ-ի և նրա մյուս ավանդական դաշնակիցների հետ։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36