Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը

5664
Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ., 18:06
Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը՝ Ռոբերտը, հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։
«Մայրը պատմում է, որ երկար ժամանակ ընտանիքը կասկածում էր՝ արդյոք պե՞տք է նորից երեխա ունենալ։ Հարցի պատասխանը եկավ երազի տեսքով. Գրիշան երազում հայտնվեց մորը՝ ասելով, որ հայրը շատ է տխրում, ժամանակն է, որ նորից ծնող դառնան։
Այդպես էլ եղավ։ Ապրիլի 19-ին լույս աշխարհ եկավ Ռոբերտը՝ 3200 գրամ քաշով և 51 սմ հասակով։
43-ամյա մայրն իր շնորհակալությունն է հայտնել բժշկական անձնակազմին այս կարևոր ճանապարհին իր կողքին լինելու համար։ «Նա Գրիշայի օրհնությամբ է եկել,- ասում է մայրը։
Ռոբերտը ծնվեց՝ որպես հույս, շարունակություն և կենդանի կապ մեծ եղբոր հիշատակի հետ»։
Աղբյուրը` «Շենգավիթ» ԲԿ

Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
133Երեկ, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
33425.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
35724.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
70820.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
157730.09.2026, 14:00
«Այսօր ցանկացած դպրոցական կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչք․ խիստ վերահսկողություն է պետք»․ Նարինե Բաղդասարյան
160528.09.2026, 09:42
Վեցամյա աղջիկը Ռուբիկի խորանարդը լուծելու ռեկորդը 3 օրվա ընթացքում երկու անգամ գերազանցել է (տեսանյութ)
800323.09.2026, 21:49
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
296202.09.2026, 20:06