«ԵՄ-ն երբեք չի ճանաչի Ղրիմի թերակղզին` որպես ռուսական». Կայա Կալլաս

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն ասել է, որ ԱՄՆ-ն չի օգտագործել իր բոլոր գործիքները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար և որ Մոսկվան «Զատկի զինադադար է խաղում», իսկ իրականում խաղաղություն չի ուզում:
«Նրանք չեն պահպանել հրադադարի ռեժիմը: Հասկանալի է, որ Ռուսաստանը խաղում է այս բոլոր խաղերը, ժամանակ է ձգում և իրականում խաղաղություն չի ուզում»,- ասել է նա AFP-ին:
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր հրաժարվել պատերազմին վերջ տալու ջանքերից, եթե կողմերը չկարողանան առաջընթաց արձանագրել բանակցություններում։
Կալլասի խոսքով, Կիևը և նրա եվրոպացի աջակիցները հույս ունեին, որ Վաշինգտոնը ավելի կոշտ դիրքորոշում կընդունի Մոսկվայի նկատմամբ:
«Նրանք իրենց ձեռքում ունեն գործիքներ, որոնք կարող են օգտագործել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, բայց դրանք չեն օգտագործել»,- ասել է նա։
Նա նաև ասել է, որ Վաշինգթոնի համար սխալ կլինի դիտարկել բռնակցված Ղրիմը՝ որպես Ռուսաստանի տարածք ճանաչելը՝ իբրև խաղաղ համաձայնագրի մաս: Նրա խոսքով՝ ԵՄ-ն երբեք չի ճանաչի թերակղզին՝ որպես ռուսական։
«Ղրիմը Ուկրաինա է»,- հավելել է Կալլասը։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36