«Ուկրաինայի համար իրավիճակը սարսափելի է». Թրամփ

Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները, թե Ուկրաինան չի ճանաչում Ղրիմը՝ որպես ռուսական, վնասակար են հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Wall Street Journal-ի առաջին էջում պարծենում է. «Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչի Ղրիմի օկուպացիան։ Այստեղ խոսելու բան չկա»։ Այս հայտարարությունը մեծապես խանգարում է խաղաղ բանակցություններին Ռուսաստանի հետ, քանի որ Ղրիմը կորսված էր շատ տարիներ առաջ Բարաք Հուսեյն Օբամայի թեթև ձեռքով և անգամ քննարկման թեմա չէ:
Ոչ ոք չի խնդրում Զելենսկիին ճանաչել Ղրիմը՝ որպես ռուսական տարածք, բայց եթե նա ուզում է Ղրիմը, ինչո՞ւ նրանք չպայքարեցին դրա համար տասնմեկ տարի առաջ, երբ այն հանձնվեց Ռուսաստանին առանց մի կրակոցի։ Այս վայրում նաև ռուսական սուզանավերի մեծ բազաներ կային տարիներ շարունակ՝ դեռ նախքան Օբամայի կողմից Ղրիմը փոխանցելը»,- գրել է Թրամփը:
Նա ընդգծել է, որ Զելենսկին պարծենալու այլ բան չունի։ «Ուկրաինայի համար իրավիճակը սարսափելի է. նա կարող է խաղաղություն հաստատել, կամ կարող է պայքարել ևս երեք տարի, մինչև կկորցնի ամբողջ երկիրը»,- ասել է Թրամփը: Նախագահը կրկնել է, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է կնքմանը։ «Զելենսկիի այսօրվա հայտարարությունն այլ բանի չի հանգեցնի, քան «սպանության դաշտի» ընդլայնումը, և ոչ ոք դա չի ուզում: Մենք շատ մոտ ենք գործարքին, բայց այն մարդը, ով «խաղաթղթեր չունի», պետք է վերջապես անի այդ քայլը: Ես անհամբեր ուզում եմ օգնել Ուկրաինային և Ռուսաստանին՝ դուրս գալ այս ամբողջական և համապարփակ քաոսից, որը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ»,- եզրափակել է ամերիկացի առաջնորդը։

Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ
519:20
«Եթե մեկ անգամ խոշորացված լինելով՝ Տիգրանաշենում որևէ ներդրում չի իրականացվել, ինչպե՞ս եք պատկերացնում գերխոշորացումից հետո». Իրինա Յոլյան (տեսանյութ)
4319:00
Wildberries-ը գործարկել է նոր գործիք․ գնորդները կկարողանան մինչև 35% զեղչ խնդրել
8618:37
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին
5517:52
«Ընդվզեցուցիչ երևույթ, որը մեր անմիաբանության և անհեռատես քաղաքականության հետևանքն է»․ Արամ Ա (տեսանյութ)
8814:42
Մեգան Մարքլը հրապարակել է ընտանեկան առաջին տեսանյութը՝ Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո (տեսանյութ)
24112:48
«Մեռելոցին մի սահմանափակվեք միայն գերեզման այցելելով»․ Սամվել դպիր Գրիգորյան
11810:54
«Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան»․ Դավիթ Գալստյան
12210:18