«ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեղարկելու՝ Politico-ի լուրերը կեղծ են»․ Ռուբիո

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է Politico ամսագրի տարածած լուրերն այն մասին, որ Սպիտակ տունը քննարկում է Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը՝ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում։ Այս մասին Ռուբիոն գրառում է կատարել X-ում.
«Սա միանշանակ սուտ է: Ո՛չ Սթիվ Ուիթքոֆը, ո՛չ ես որևէ խոսակցություն չենք ունեցել Ուկրաինայի հետ համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու մասին: Սա լրագրության չարաշահում է: Եթե Politico-ն ազնվություն ունենա, կհերքի այդ հերյուրանքը»,- գրել է Ռուբիոն:
Ըստ Politico-ի, նախագահի աշխատակազմը քննարկել էր «Հյուսիսային հոսք 2» գազատարի և Եվրոպայում ռուսական այլ նախագծերի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը, որի գլխավոր ջատագովն ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն է։ Լրատվամիջոցը գրել էր, որ Ուիթքոֆն իր ենթականերին հանձնարարել է կազմել էներգետիկ ոլորտում ՌԴ-ի դեմ ամերիկյան բոլոր պատժամիջոցների ցանկը։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36