«Զելենսկին շարժվում է սխալ ուղղությամբ»․ Սպիտակ տուն

ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլին Լևիթը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ-ի հետ պատերազմի ավարտին հասնելու համար սխալ ուղղությամբ է շարժվում՝ մեջբերելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը։
Ավելի վաղ նախագահ Թրամփը, ԱՄՆ-ի կողմից Ղրիմը որպես ռուսական տարածք ճանաչելու մասին տեղեկությունների ֆոնին, հայտարարել էր, որ «ոչ ոք Զելենսկուն չի խնդրում ճանաչել Ղրիմը՝ որպես Ռուսաստանի տարածք, բայց եթե նա ցանկանում է Ղրիմը, ապա ինչու Ուկրաինան դրա համար չպայքարեց 11 տարի առաջ»:
Լևիթը քննադատել է Զելենսկուն բանակցությունները հրապարակայնացնելու համար:
«Ցավոք, նախագահ Զելենսկին փորձում է վիճարկել խաղաղ բանակցությունները մամուլում, և դա անընդունելի է (Թրամփի համար), բանակցությունները պետք է լինեն դռնփակ, նախագահի ազգային անվտանգության թիմը և նրա խորհրդականները զգալի ժամանակ և ջանք են ներդրել՝ փորձելով վերջ տալ այս պատերազմին»,- ասել է Լևիթը։
Նրա խոսքով՝ Թրամփը ցանկանում է, որպեսզի Ուկրաինան և Ռուսաստանը փոխզիջումների գնան և ավարտին հասցնեն պատերազմը:
Ուկրաինական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան չի ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք, քանի որ Ղրիմի բռնակցումը միջազգային իրավունքի խախտում է։

«Քաղաքական ուժերը իհարկե պետք է դրսևորեն նաև իսկապես կոնստրուկտիվ ընդդիմախոսության պատրաստակամություն». Հակոբ Բադալյան
6510:06
«Ադրբեջանին առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ». Գևորգ Դանիելյան
7309:54
«Դուք չեք էլ ուզում հզորանալ»․ Ոսկան Սարգսյան
7809:24
«Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի հաղթահարել երեք խնդիրների լուծում»․ Արա Պողոսյան
8309:12
Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
21202:07
«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
12101:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
13900:36
«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան
14200:18