«Անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան». Էրդողան

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին։ Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» թերթի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահն իր ուղերձում մասնավորապես նշել է.
«Այս տարի ևս հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանահայերի հիշատակը և ևս մեկ անգամ իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց թոռներին։
Թուքիայում զգում են Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին «զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը։
Մյուս կողմից՝ մենք գիտակցում ենք, որ պետք է միասին կերտենք մեր ապագան՝ որպես 86 միլիոն մարդ՝ համարելով, որ անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան ու ապագան։ Նրանք, ովքեր փորձել են սասանել մեր միջև արմատացած և ամուր կապերը՝ պատմությունից թշնամանք առաջացնելով, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին»։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36