«Ուկրաինացիների համբերության բաժակը կարող է լցվել»․ Զելենսկի

Ռուսաստանը պետք է դադարեցնի Ուկրաինայի հրթիռակոծումը, ինչը ցույց կտա հրադադար հաստատելու՝ նրա ցանկությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ եթե Ռուսաստանը հայտարարի, որ պատրաստ է հրադադարի, ապա պետք է դադարեցնի զանգվածային հարվածներն Ուկրաինային։ Նրա խոսքով, ուկրաինացիների համբերության բաժակը կարող է լցվել։ Զելենսկին ընդգծել է, որ հենց ուկրաինացիներն են ենթարկվում ռուսական հրթիռների հարձակմանը։
«Ուկրաինացիների համբերության բաժակը կարող է լցվել։ Հասկանո՞ւմ եք, որովհետև մենք ենք հարձակման ենթարկվում, և ոչ այլ ոք։ Ես դա ոչ մեկին չէի ցանկանա, բայց մենք ռուսական հրթիռների հարվածի տակ ենք»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Ապրիլի 24-ին պաշտոնական այցով Հարավային Աֆրիկայում գտնվող Զելենսկին հայտարարել է, որ չեղարկել է իր հանդիպումների մի մասը Հարավային Աֆրիկայում՝ գիշերը Ռուսաստանի կողմից Կիևի վրա հարձակումների պատճառով։
Զելենսկին նշել է, որ կան բազմաթիվ ավերածություններ, զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36