«ԵՄ-ն գերադասել է ավելորդ սրացում չառաջացնել Թուրքիայի հետ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից կարծես թե առայժմ չկա որևէ արձագանք այն «խմբագրման» կապակցությամբ, որ նրանք արել էին Իքսում իրենց գրառման կապակցությամբ: Ինչո՞ւ է «հայոց ցեղասպանություն» արտահայտությունը փոխվել «1915-23 թվականների զոհեր»:
Այստեղ կա մի էական նրբերանգ: Եթե Եվրախորհրդարանը, ԵՄ առաջատար երկրները ճանաչած չլինեին հայերի ցեղասպանությունը, ինչ որ իմաստով հասկանալի կլիներ, կամ պատկերացնելի, որ նախ գրել են «ցեղասպանություն», հետո գրառումը համապատասխանեցրել են քաղաքականությանը:
Մյուս կողմից, այստեղ ըստ էության հենց դա էլ տեղի է ունեցել: Այսօր քաղաքականությունն այնպիսինն է, որ ԵՄ-ն ունի Թուրքիայի կարիքը, գուցե առավել, քան երբևէ: Հետևաբար, գերադասել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրառումով չառաջացնել ավելորդ սրացում:
Սա ցուցիչ է, թե գործնականում ինչպես են աշխատում հարաբերությունները, և ըստ այդմ՝ որքան անիրատեսական են եզրահանգումները, թե Եվրամիությունը կարող է լինել Հայաստանի անվտանգության երաշխավոր:
Մի քանի օր առաջ ես մեկ այլ գրառում էի արել, ԱՄՆ այն հայտարարության կապակցությամբ, որ Նահանգները այլևս չի կարող լինել Եվրոպայի անվտանգության միակ երաշխավոր: Եթե Նահանգները չի կարող լինել Եվրոպայի անվտանգության միակ երաշխավոր, ապա Եվրոպան ինքը չի կարող անվտանգության երաշխավոր լինել որևէ այլ ուղղության համար՝ ունենալով իր անվտանգության երաշխավորության բաց:
Իսկ այդ բացը լրացնելու համար էլ Եվրոպայի համար բարձրանում է Թուրքիայի անհրաժեշտությունը: Հարկ է գնահատել հանգիստ, առանց էմոցիաների, առանց համակրանք-հակակրանքի գերակայությունների, առանց պատրանքների: Հանգիստ, հանդարտ գնահատականները թույլ են տալիս գտնել անհրաժեշտ աշխատանքի արդյունավետ, առավել օպտիմալ, իրատեսական, և հանրայնորեն առավել հասկանալի ու ընկալելի տարբերակներն ու մոդելները»։

«Ինքնագոլ արածները պահանջում են հեռացնել դարպասապահին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
3911:18
«Մոսկվան չի բացառում Կալինինգրադը պաշտպանելու համար միջուկային զենքի կիրառումը»․ Իռլանդիայում ՌԴ դեսպանատուն
8011:13
«Նայեք թշնամուն ու սովորեք․ չեղած տեղը երկիր են դառնում, իսկ մենք՝ ինքնաոչնչանում»․ Զարուհի Մուրադյան
4710:48
«ԵԽԽՎ զեկույցն արձանագրեց ԱԺ-ում ԲՀԿ-ին պատկանող մանդատների գողությունը»․ Մեսրոպ Եսայան
5310:30
«Տարօրինակ է, որ իշխանությունը ԵԽԽՎ զեկույցից հետո դեռ չի ասել՝ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, պատերազմ կսկսվեր»․ Տիգրան Աբրահամյան
5310:06
«Կատարի՝ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները մերձեցնելու փորձերն արդյունք չեն տվել»․ #Axios
15909:18
Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են․ «Հրապարակ»
6109:06
Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
7109:00