«Հնարավոր է` չհասցնեմ». Զելենսկին` Հռոմի պապի հուղարկավորությանը մասնակցելու մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ, հնարավոր է, չհասցնի մասնակցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, որը տեղի կունենա Վատիկանում շաբաթ առավոտյան։ Այնինչ ավելի վաղ նա հաստատել էր իր մասնակցությունը:
«Եթե ես չմասնակցեմ, Ուկրաինան ներկայացված կլինի պատշաճ մակարդակով։ Այնտեղ կլինեն արտաքին գործերի նախարարը և առաջին տիկինը (Ելենա Զելենսկայան-խմբ.)։ «Ինչ վերաբերում է ինձ, ինձ համար կարևոր էր այստեղ լինելը»,- ասել է Ուկրաինայի նախագահը Կիևում ռուսական հրթիռային հարվածի վայր այցելելիս։
Հայտնի է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն, ով բարդ հարաբերություններ ունի Զելենսկու հետ, մասնակցելու է Հռոմի պապի հուղարկավորությանը։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ մի քանի հանդիպումներ է նախատեսել ռազմական ղեկավարության հետ։ «Այս հարձակման և Ուկրաինայի պատասխան քայլերի վերաբերյալ կան մի քանի փակ հարցեր։ Ես չգիտեմ, թե որքան ժամանակ կտևի սա։ Եթե ժամանակ ունենամ, անպայման կմասնակցեմ, քանի որ արդեն ասել եմ, որ դա կարևոր է Ուկրաինայի համար»,- հավելել է նա։

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 1,6 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել (տեսանյութ)
914:30
«Երեխաները պետք է ճանաչեն մեր հերոսներին»․ Կարեն Հովհաննիսյան (տեսանյութ)
1614:24
«Կարելի էր, չէ՞, գոնե Եռաբլուրում շինարարություն անողներին հսկել»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
4314:00
«Սեպտեմբերի 21-ի խորհուրդը մեզ հուշում է մեկ ճշմարտություն՝ երբեք չհանդուրժել ուրացումը». Սուրեն Սուրենյանց
4213:42
«Կարո՞ղ է մարդ միաժամանակ համ խիղճ ունենալ, համ էլ Հայաստանի անկախությունը շնորհավորել»․ Արթուր Դանիելյան
5313:36
«Ապրենք խաղաղության մեջ, համերաշխ և անվրդով կյանքով». Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
5412:48
«Անկախությունն ամենօրյա պատասխանատվություն է ապագայի հանդեպ». Սենոր Հասրաթյան
5712:30
«Այս տղերքի արածը գցեցին ջուրը, չպահեցին մեր հայրենիքը»․ զոհվածի մայր (տեսանյութ)
7510:42