Իրանական նավահանգստում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 750-ի,14 մարդ զոհվել է։
Tasnim-ը հայտնել էր, որ նավահանգստում վառելիքի բաք է պայթել։ Սակայն Իրանի ազգային նավթավերամշակման և բաշխման ընկերությունը հայտարարել է, որ պայթյունը կապված չէ նավթավերամշակման գործարանների, վառելիքի բաքերի, բաշխման կայանների կամ նավթատարների հետ։
Իրանի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության խոսնակ Հոսեյն Զաֆարին ասել է, որ նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ վթարը տեղի է ունեցել դյուրավառ և քիմիական նյութեր պարունակող տարայի պայթյունի կամ հրդեհի հետևանքով։
Tasnim-ի փոխանցմամբ՝ պայթյունի ալիքն այնքան ուժեղ է եղել, որ ամբողջությամբ ոչնչացրել է մոտակայքում գտնվող վարչական շենքն ու բազմաթիվ մեքենաներ։
Նավահանգստում հրդեհը շարունակվում է։ Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի նահանգապետ Ահմադ Պույաֆարը հայտարարել է, որ դպրոցները փակ կլինեն ապրիլի 27-ին՝ օդի աղտոտվածության պատճառով։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
11014:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19513:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
22412:19
Պայթյուն՝ գազալցակայանում
13511:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27411:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
23511:01
«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
12510:36
Տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է
13409:18