«Իրանում պայթյունը տեղի է ունեցել հրթիռային վառելիքի մեջ օգտագործվող նյութի պատճառով»․ #NYT

Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթել է նատրիումի պերքլորատ, որը պինդ հրթիռային վառելիքի հիմնական բաղադրիչն է։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հետ կապված աղբյուրին։
«Ըստ տեղեկությունների՝ հրդեհը առաջացել է իրանական բալիստիկ հրթիռներում օգտագործելու համար նախատեսված պինդ վառելիքի խմբաքանակի հետ անփույթ վարվելու պատճառով», - Associated Press-ին հայտնել է «Ամբրի» մասնավոր անվտանգության ընկերությունը։
Հունվարին «Ֆայնենշլ Թայմս»-ը հաղորդել էր, որ երկու նավ Չինաստանից Իրան կհասցնեն ավելի քան 1 տոննա նատրիումի պերքլորատ՝ հղում անելով երկու արևմտյան երկրների անվտանգության պաշտոնյաների հետախուզական տվյալներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ մատակարարումը նախատեսված էր ԻՀՊԿ-ի համար։
լրատվականը նշել է, որ նատրիումի պերքլորատն օգտագործվում է ամոնիումի պերքլորատ արտադրելու համար, որը կազմում է պինդ հրթիռային վառելիքի 70%-ը։ Թերթի աղբյուրների համաձայն՝ ամոնիումի պերքլորատի այս քանակությունը կարող է արտադրել 1300 տոննա վառելիք, որը բավարար է 260 իրանական միջին հեռահարության հրթիռներ վառելիքով ապահովելու համար։
Իրանը չի հաստատել բեռի ստացումը։ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը չի արձագանքել AP-ի մեկնաբանության խնդրանքին։

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են
8619:18
Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
183Երեկ, 23:24
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
228Երեկ, 14:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
425Երեկ, 13:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
446Երեկ, 12:19
Պայթյուն՝ գազալցակայանում
199Երեկ, 11:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
535Երեկ, 11:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
492Երեկ, 11:01