«Թրամփը ցանկանում է մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար»․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Ուկրաինայում տեսնել մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը՝ մեկնաբանելով մայիսի 7-11-ը կրակը դադարեցնելու վերաբերյալ Կրեմլի հայտարարությունը։
Լիվիթն ասել է, որ Թրամփն «ավելի ու ավելի է հիասթափված» Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներից, բայց շարունակում է լավատեսություն պահպանել այն հարցում, որ խաղաղության համաձայնագիրը հնարավոր է։
«Նախագահը հստակեցրել է, որ ցանկանում է մարտական գործողությունների երկարաժամկետ դադարեցում։ Նախևառաջ՝ դադարեցնել սպանությունները և արյունահեղությունը»,- ասել է Լիվիթը։
Նա հավելել է, որ «Վլադիմիր Զելենսկու հետ նախագահի վերջին հանդիպումը ցույց տվեց, թե որքան լուրջ է նա ներգրավված այդ գործընթացում և որքան ժամանակ ու ջանք է պատրաստ ներդնել, քանի որ ցանկանում է դառնալ խաղաղարար նախագահ՝ մի բան, որը նրան չհաջողվեց իր նախագահության առաջին ժամկետում: Հիմա նա մտադիր է հասնել այդ նպատակին»:

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36