«Անկարան օդային տարածք չի տրամադրել Նեթանյահուի ինքնաթիռի համար». Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան օդային տարածք չի տրամադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ինքնաթիռի՝ Ադրբեջան թռիչքի համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեջելին։
«Պնդումները, թե Իսրայելի վարչապետի ինքնաթիռին թռիչքի թույլտվություն է տրվել, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Այս կապակցությամբ մենք որևէ հարցում չենք ստացել», - ասել է Քեջելին։
Թուրքիայի նախագահի վարչակազմին կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը նույնպես հայտարարել է, որ հանրապետությունը թույլ չի տվել Նեթանյահուի ինքնաթիռին օգտվել իր օդային տարածքից։
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ մայիսի 7-ին Ադրբեջան կատարելիք այցի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու մասին խոսք լինել չի կարող», - ասվում է կենտրոնի հայտարարության մեջ։
Կենտրոնը նաև հիշեցրել է, որ «Թուրքիան փակել է իր օդային տարածքն իսրայելական ինքնաթիռների համար՝ կապված Գազայի հատվածում Իսրայելի ցեղասպան քաղաքականության հետ»։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
15016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
15415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
15215:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
9914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
16514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8814:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16912:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12109:36