Սի Ցզինպինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք` Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը

Չինաստանի առաջնորդի պետական այցը Մոսկվա կտևի մայիսի 7-10-ը։ Արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Սի Ցզինպինը Ռուսաստան կժամանի Վլադիմիր Պուտինի հրավերով։
ՉԺՀ նախագահից բացի, Մոսկվայում կայանալիք շքերթին կժամանեն առնվազն 18 այլ երկրների ղեկավարներ։ Իրենց մասնակցությունը հաստատածների թվում են Ալեքսանդր Լուկաշենկոն, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելին, Վիետնամի նախագահ Տո Լամը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն նույնպես հաստատել են շքերթին մասնակցելու իրենց մտադրությունը։ Սակայն մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ երկուսն էլ հանկարծակի հիվանդացել են։ Ֆիցոն ավելի ուշ ասել է, որ ինքը, միևնույն է, կգա Մոսկվա։
Շքերթին կմասնակցեն նաև Ադրբեջանի, Հայաստանի, Բուրկինա Ֆասոյի, Վենեսուելայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և այլ երկրների առաջնորդները։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
210Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
31430.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
48428.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
50328.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
51227.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
45927.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
39027.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
39727.10.2026, 10:12