«Ոչինչ չեմ բացառում, մեզ իսկապես անհրաժեշտ է Գրենլանդիան». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Կանադայի վրա հարձակումը «չափազանց անհավանական է», սակայն չի բացառել Գրենլանդիան բռնակցելու համար ուժի կիրառումը, ինչը, նրա խոսքով, Միացյալ Նահանգներին «իրոք անհրաժեշտ է»։ Թրամփը շարունակում է խոսել հյուսիսային հարևանների հաշվին ԱՄՆ-ի տարածքն ընդլայնելու իր ցանկության մասին։ NBC-ին տված հարցազրույցում նա մեկնաբանել է Կանադայի և Գրենլանդիայի բռնի զավթման հնարավորությունը։
Կանադայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահը բավականին զուսպ է արտահայտվել. «Ես դրա հավանականությունը չեմ տեսնում։ Անկեղծ ասած՝ ես պարզապես չեմ տեսնում»։ Միևնույն ժամանակ, Թրամփը Գրենլանդիայի հարցում բոլորովին այլ դիրքորոշում է ընդունել։
«Ես դա չեմ բացառում,- ասել է նա Դանիային պատկանող կղզու բռնակցման հնարավորության մասին։ Ես չեմ ասում, որ դա անելու եմ, բայց ոչինչ չեմ բացառում։ Մեզ իսկապես անհրաժեշտ է Գրենլանդիան։ Այնտեղ շատ քիչ մարդիկ են ապրում, որոնց մենք կխնամենք և կպաշտպանենք։ Բայց մեզ այն անհրաժեշտ է միջազգային անվտանգության առումով»։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
15016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
15415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
15215:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
9914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
16514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8814:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16912:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12109:36