Բալթյան երկրները սկսել են պաշտպանական գիծ կառուցել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

Էստոնիան, Լատվիան և Լիտվան որոշել են Ռուսաստանի հետ սահմանին ստեղծել այսպես կոչված «Բալթյան պաշտպանական գիծ»։
Այս մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարարությունը։
«Բալթյան երկրները համաձայնել են ստեղծել Բալթյան պաշտպանության գիծ արևելյան սահմանի երկայնքով։ «Չափազանց կարևոր է ժամանակը իմաստուն կերպով օգտագործել պաշտպանական պատրաստվածությունը բարձրացնելու համար»,- ասվում է Էստոնիայի պաշտպանության նախարարության՝ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։ Նախարարությունը պարզաբանել է, որ համապատասխան համաձայնագիրը երեք երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների կողմից ստորագրվել է անցյալ ուրբաթ՝ մայիսի 2-ին, Ռիգայում։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել պաշտպանական գոտի, որը կներառի տարբեր ինժեներական կառույցներ՝ հնարավոր սպառնալիքը զսպելու և դրանից պաշտպանվելու նպատակով, եթե այն առաջանա։
Ավելի վաղ Էստոնիան, Լատվիան և Լիտվան կոչ էին արել Եվրոմիությանն աջակցել պաշտպանական գծի կառուցմանը ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի սահմանի երկայնքով՝ պնդելով, որ դա անհրաժեշտ է ամբողջ ԵՄ-ն պաշտպանելու համար։ Նախնական գնահատականներով՝ նախագիծը կարող է արժենալ մոտ 2,5 միլիարդ եվրո։

«Կառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4513:06
«Չեմ սպասում, որ Սրբազանին կարդարացնեն՝ հաշվի առնելով քաղաքական պատվերները»․ Արտաշես սարկավագ Աջապահյան (տեսանյութ)
5012:42
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4512:36
Միքայել Սրբազանի գործով վերջին դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5412:06
«Անկախ քաղաքական կողմնորոշումներից՝ չպետք է թողնել, որ Հայաստանում լինեն քաղբանտարկյալներ»․ Վարուժան Գեղամյան
6111:12
«Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ ապօրինի բերման են ենթարկվել ՀՅԴ ՀԵՄ երկու անդամներ»․ ՀՅԴ ՀԵՄ
6710:48
«Արմենի կալանքը ոչ մի ձև չի ընկալվում որպես զուտ պատահականություն»․ Արմեն Հովասափյան
6509:54
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
6408:30