«Հայաստան սիրող ամեն հայաստանցի ու հայ պիտի որ հպարտություն զգա»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հենրիխ Մխիթարյանը երկրորդ անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Նախորդ անգամ նրա ԻՆՏԵՐԸ պարտվեց ՄԱՆՉԵՍՏԵՐ ՍԻԹԻԻՆ:
ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՆ երեկ հաղթելուց հետո ԻՆՏԵՐԻ հնարավորությունները այս անգամ ավելի բարձր են, Հենրիխը, կարող է դառնալ պատմության մեջ առաջին հայաստանցին, ով նվաճում է այդ տիտղոսը:
Մխիթարյանը անկախ Հայաստանի ոչ միայն լավագույն ֆուտբոլիստն է, այլ, իմ կարծիքով, մեր նոր պատմության ամենից հաջողված հայաստանցին կամ նրանցից մեկը:
Ֆուտբոլ սիրող և Հայաստան սիրող ամեն հայաստանցի ու հայ պիտի որ հպարտություն զգա, որ ՓՅՈՒՆԻԿԻ սանը հասել է նման հաջողությունների:
Հայաստանը կարիք ունի նման հաջողությունների: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2016 թվականի դեկտեմբերի 17-ին ասել է. «Ազգի հպարտության միակ առարկան Հենրիկ Մխիթարյանն է»:
Բայց Հենրիխի այս հաջողությունը չէր լինի, եթե նրա մեջ չլինեին աշխատասիրությունը, նվիրումը, կամքը, պայքարը, մարզական ազնվությունը, կրթվածությունը, գիրք կարդալը...
Մեր երեխաների համար Հենրիխը պետք է լինի լուսավոր օրինակ:
Հայաստանը կարող է տալ տաղանդավոր ֆուտբոլիստեր, Հայաստանը կարող է դառնալ ֆուտբոլային երկիր՝ միջինից բարձր հավակնություններով:
Շնորհավորում եմ բոլորիս Հենրիխ Մխիթարյան ունենալու համար և որպես հայ և հայաստանցի չեմ կարողանում թաքցնել իմ հպարտությունն ու ուրախությունը:
Առաջ, ԻՆՏԵՐ:
Առաջ, Մխիթարյան:
Առաջ, Հայաստան»:

«Հայաստանում ֆուտբոլը պետք է դրվի գերազանցապես մասնագիտական-գիտական հիմքի վրա»․ Հակոբ Բադալյան
11110:36
«Չանչարևիչի ամենամեծ բացթողումն այն է, որ չի հասցրել ՔՊ-ի անդամ դառնալ»․ Տիգրան Քոչարյան
13110:24
«Ո՞նց կարող է Չանչարևիչը մնալ հավաքականի դարպասապահ». Արայիկ Հարությունյան
204Երեկ, 23:12
Հայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին
182Երեկ, 21:54
Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Փարիզում
25527.09.2026, 23:24
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի բրոնզե մեդալակիրներ
26427.09.2026, 21:36
«Բոլորս էլ ուրախ ենք Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով, բայց կա մի սկզբունքային հանգամանք»․ Հակոբ Բադալյան
34626.09.2026, 12:54
Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Լատվիայի հետ խաղում՝ 2։0 հաշվով (տեսանյութ)
41925.09.2026, 21:36