«Երկխոսության կամուրջներ կառուցենք հանուն խաղաղության». Հռոմի պապի առաջին ուղերձը

Ինչպես հայտնել ենք, Չիկագոյում ծնված կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Փրևոսթն ընտրվել է Հռոմի նոր պապ՝ վերցնելով Լևոն 14-րդ անվանումը:
Նա ամերիկա-պերուացի կարդինալ է։ Ինչպես նշում է CNN-ը, նա դարձել է պատմության մեջ առաջին պապը Միացյալ Նահանգներից։ Նա 69 տարեկան է։
Իր առաջին ելույթում Հռոմի պապը կոչ է արել երկխոսության կամուրջներ կառուցել հանուն խաղաղության։ «Եղբայրներ և քույրեր, սրանք հարություն առած Քրիստոսի՝ կյանքի տվողի առաջին խոսքերն են։ Ես դիմում եմ բոլոր երկրներին, բոլոր ժողովուրդներին. թող խաղաղություն լինի ձեր մեջ։ Հարություն առած Քրիստոսը խաղաղություն բերեց բոլորի համար, այն գալիս է Աստծուց, որը սիրում է մեզ բոլորիս անվերապահ սիրով։ Մենք լսում ենք Հռոմի պապ Ֆրանցիսկոսի քաջարի ձայնը, որը օրհնեց Հռոմը և ամբողջ աշխարհը»,- ասել է պապը։
Հռոմի պապ Լևոն 14-րդը նաև կոչ արեց մարդկանց՝ «լինել մեկ ժողովուրդ» և նշեց, որ Ֆրանցիսկոս պապի կյանքի վերջին օրերի թույլ ձայնը դեռևս լսվում է աշխարհում։

«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
3416:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
6616:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
7015:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
4015:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
5115:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
6415:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
6915:00
«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
6314:18