«Պատերազմում պարտության սիմվոլը հաղթանակած երկիր է ներկայացնում»․ Դավիթ Կարապետյան
147
Այսօր, 14:06
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վարչապետի փսիխոմարազմատիկ վարքագիծը, պարանոյիկ-շիզոֆրենիկի ժեստիկուլյացիան ու ջղաձգումները շարունակվում են, հոգեխեղվածի հոգեշեղված վիճակը սրվում է: Հատկապես ցնցումների, հիստերիա մեջ է ընկնում ու նոպան սկսվում է, երբ լսում է՝ «կոռուպցիա» ու «կապիտուլյանտ» բառերը: «Դավաճան», «թուրք» բառերի հետ խնդիր ու վեճ չունի, անձնական հայհոյանքների հանդեպ ձեռք է բերել ամուր իմունիտետ, ավելին՝ «ստիմուլ ու դրայվ» է ստանում, կայֆ է բռնում: Կիսաբաց լուսամուտների վերածած ԱԺ-ի հերթական նիստի ժամանակ նա կրկին իր ամպլուայի մեջ էր: Կրկին «պրիստուպը» բռնեց, «պրիպադկա» ընկավ, ինքնատիրապետումը կորցրեց ու սկսեց անկանոն ցնցվել, դիվահար ու մոլագար հայացքով ու անոմալ շարջուձևով, լաչառ-ղաչախ-ղզողլանի պես ղժղժալ, ճվճվալ, լրբացած սրան-նրան «համբալ» անվանել, հոփորտաց, որ ընդդիմադիրները վեր ընկնեն տեղներն ու նեռվերը չուտեն, զարմացավ, որ նախկին կոռուպցիոներները, ռուսական ագենտները, օտարերկյրա շպիոնները, 5-րդ շարասյունը, ապօրինի հարստացածները դեռևս ազատության մեջ են, ավելին՝ գտնվում են ԱԺ-ում, պաշտոններ են զբաղեցնում, սպառնաց, որ սաղին տանելու է լցնի ԱԱԾ պադվալ, ընդդիմադիրների վզերը կտրելու հռոմեական իմպերատորների շարժումը ցույց տվեց, հաթաթա տվեց, հեգնեց, այնուհետև՝ հրճվեց ու խաղաղվեց: Արդյունքում՝ ավանդական դարձած մարազմատիկ ցինիկաշոուն ստացվեց: Մանավանդ, երբ վերջինիս դամ են բռնում ԱԺ նախագահը, ով գոռգռում է, թե «հեսա ձեզ դուրս կշպրտեմ դահլիճից» ու ոգևորված մանր-մունր «տասովչիկ ու վեցնոց» պատգամավորները, ովքեր կաշետոն են տալիս, կրակի վրա յուղ լցնում, ավելի են սրում իրավիճակը՝ այդկերպ իրենց անմնացորդ նվիրվածությունն ու հավատարմությունը դեմոնստրացնելով ու հաճոյանալով վարչապետին: Ու թքած, որ թե՛ նա, իր տեսականիով հանդերձ, և թե՛ մենք ազգովի՝ աշխարհով մեկ, կրկին անգամ խայտառակվեցինք: Որ միջազգային հանրության ու մամուլի ծաղրուծանակի մատերիալ կրկին դարձան: Ընդդիմադիրների մասին ևս խոսք չկա. իրար արժանի են, իրար սազում են, իրար հետ սինխրոն են: Նրանք վաստակել են այն, ինչ ստանում են… Երբ փչացածը փչացնում է, արժանապատվությունն ու ինքնասիրությունն էլ՝ բացակայում, պատկերն այսպիսինն է լինում: Ինչևէ, ամոթը, թասիբն ու նամուսը նրանցը չէ: Օրվա երկրորդ կեսին նա փուքսը թողած-թոթափված էր և պատրաստ էր կրթել հասարակությանը: Զարգացած զուգընկերուհու պրոյեկտ՝ «կրթվելը նորաձև է» բարոյահոգեբանական, լուսավորչական ու կրթադաստիարակչական քարոզի շրջանակներում՝ մեծն րաբունին սոփեստության, պաթոս-պոպուլիզմի ու դեմագոգիայի մաստեր կլաս ցուցադրեց: Զավեշտի գագաթնակետն էլ այն էր, որ ըստ մտքի գիգանտի՝ «եթե ուզում ես վերափոխել երկիրդ, ոչ միայն վարչապետիդ պետքա փոխես, դու քեզ էլ պը-տի վե-րա-փո-խես»… Ու սա մատուցում է հոգեցունց լիրիկական զեղումներով, էքսպրեսիայով, անոմալ ժեստերով ու միմիկաներով ու արժանանում հրճվանքի, խինդուծիծաղի ու բիս ծափերի: Ինչ խոսք՝ ինտելեկտի էվերեստ, ակունք իմաստության: Ամոթալի, զզվելի, նողկանք ու սրտխառնոց առաջացնող տեսարանից գիտակից ու սթափ մարդկանց մոտ հետևյալ հարցերն են առաջանում. Բա սա պետության ղեկավարի պահվա՞ծք է, սա արժանի՞ է կոչվել, առավել ևս լինել Հայ ժողովրդի առաջնորդ: Բա կարե՞լի էր այս անհավասարակշիռ ու հեղհեղուկ կերպարին երկրորդ անգամ վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար կարգել, վստահել պետություն ու ժողովրդի ճակատագիր: Պատասխանը միանշանակ է. սա մեր խայտառակությունն է, ամոթն է ու խարանը, մեր պատիժն է ու տոտալ ողբերգությունը: Այս ողորմելի, թերուս-թշվառ-թյուրիմացությունը մի ողջ ազգ ու պետություն է ներկայացնում: Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է անպատասխանատու, ապիկար ու դիլետանտ բախտախնդիր: Մի ծայրաստիճան անադեկվատ մարդ, որը ցանկացած պահի կարող է կորցնել ինքնատիրապետումը: Մարդ, ով ոտքից գլուխ աղետ ու ազգային անվտանգության սպառնալիք է: Ով պատվեր կատարող-կամակատար, կոլաբորացիոնիստ է: Ինչ ասեմ. Ողբամ քեզ հայ ժողովուրդ: Սա է թերևս դեռևս քո ընտրությունը… Ինչևէ, երեկվա առյուծի կաթ խմած գազանն այսօր, Գավրոշ-Գիքորի կերպարով, կինտոյի փափախը գլխին ժամանեց Մոսկվա: Խոնարհ, հեզ ու համեստ հարսի պես, այլայլված դեմքով, «չուժոյ-իզգոյի» կարգավիճակով նստած է Կրեմլում: Պատերազմում պարտության սիմվոլը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակած երկիր է ներկայացնում: Ինքն էլ իր տեղը չի գտնում, չի հարմարվում… իրեն խորթ է հաղթողի, հաղթանակած պետության ղեկավարի կերպարը: Դե հիմա… պետական արարողակարգ է. մի օր է, կձգի կգա, իր հպարտ ու դուխով տեսակով կանցնի իր տեղական հաթաթաներին, գոռգռոց-ճվճվոցներին, էմոցիոնալ սպեկուլյացիաներին ու պարանոյիկ նոպաներով համեմված պաթոսին ու դեմագոգիային: Դե իսկ մենք վերստին կապրենք ամոթի պահեր, կքննադատենք, կզայրանանք, բայց և կհանդուրժենք կամ կառհամարենք: Ու այս ամենը կրկին ու կրկին անհետևանք կմնա: Որվհետև՝ ինքներս այս դառը իրականությունից ու ամոթալի իրավիճակից դուրս գալու, վերջինիս փոխելու պատրաստ չենք… Անպես որ՝ քոմեդի կինոն շարունակվում է»: