Լեհաստանը փակում է ՌԴ հյուպատոսությունը` ՌԴ-ին խոշոր հրդեհի կազմակերպման համար մեղադրելով

Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է Կրակովում գտնվող Ռուսաստանի հյուպատոսության փակման մասին, հաղորդում է Onet-ը։
Այդ որոշումը ԱԳ նախարարը կապել է լեհական իշխանությունների կողմից տրամադրված տվյալների հետ, որոնց համաձայն՝ ռուսական հետախուզական ծառայությունները, ենթադրաբար, ներգրավված են եղել Վարշավայի «Մարիվիլսկա 44» առևտրի կենտրոնում 2024 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցած հրդեհի կազմակերպման գործում։
«Մարիվիլսկա փողոցում գտնվող առևտրի կենտրոնի դեմ ռուսական հատուկ ծառայությունների կողմից կատարված նողկալի դիվերսիայի ապացույցների առկայության հետ կապված՝ որոշել եմ չեղարկել Կրակովում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության գործունեության վերաբերյալ իմ համաձայնությունը»,- գրել է Սիկորսկին X-ում։
Վարշավայի «Մարիվիլսկա 44» առևտրի կենտրոնում մեկ տարի առաջ խոշոր հրդեհ էր բռնկվել, որն արագ տարածվելով, մեծ տարածք էր ընդգրկել։ Հրդեհից ոչ ոք չէր տուժել, սակայն իշխանությունների տվյալներով՝ այրվել էր 1400 խանութի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների տարածք։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լեհաստանին մեղադրել է երկկողմ հարաբերությունների միտումնավոր փլուզումը շարունակելու մեջ և հայտարարել «համարժեք պատասխանի» մասին։

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48