Լոնդոնում հրդեհ է բռնկվել Մեծ Բրիտանիայի վարչապետի բնակարանում

Լոնդոնի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի տանը մայիսի 12-ին բռնկված հրդեհի հանգամանքների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է The Times-ը։
«Երկուշաբթի՝ մայիսի 12-ին, ժամը 1:35-ին, ոստիկանությանը ահազանգ է ստացվել Լոնդոնի հյուսիսում գտնվող բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի մասին։ Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր։ Հրդեհը վնասել է տան դուռը։ Զոհեր չկան», - մեջբերում է թերթը Սքոթլանդ Յարդի խոսքերը։
Հայտարարության մեջ ասվում է, որ դեպքի վայրում հետաքննություն է ընթանում, իսկ դեպքի վայրը շարունակում է շրջափակված լինել։ Ոստիկանությունը չի հայտնել, թե ինչն է հրդեհի պատճառը, կամ արդյոք միջադեպը դիտարկում են՝ որպես հրկիզում։
Չորս սենյականոց տունը գնահատվում է 2 միլիոն ֆունտ սթերլինգ, Սթարմերը մարել է գույքի հիփոթեքը 2024 թվականին, հաղորդում են լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ Սթարմերը վարձակալության է տրամադրում տարածքը։
Քիր Սթարմերի՝ վարչապետ դառնալուց ի վեր նա և իր կինը բնակվել են բրիտանական կառավարության ղեկավարի՝ Դաունինգ սթրիթի պաշտոնական նստավայրում։

«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
2415:00
«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
4014:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
5413:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
6013:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
8013:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6513:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
11412:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6912:36