Լիբիայում բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունից հետո բախումներ են սկսվել

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մարտական բախումներ են սկսվել, քաղաքի տարբեր հատվածներում կրակոցներ են հնչել, հաղորդում են «Ալ Մայադին» և «Ալ-Աուսաթ» հեռուստաալիքները։
Բախումներն սկսվել են մայիսի 12-ի երեկոյան՝ Նախագահական խորհրդին առընթեր Կայունության աջակցության կառույցի ղեկավար Աբդել Ղանի ալ-Քիքլիի սպանությունից հետո։ Բախումների հետևանքով վեց մարդ է զոհվել:
Տրիպոլիի օդանավակայանը փակ է, քաղաքի բնակիչներին կոչ է արվել մնալ տանը։
Հեռուստաալիքների տվյալներով՝ կրակոցներ են լսվել մայրաքաղաքի Այն Զարա և Սալահ ադ-Դին շրջաններում։ «Ալ Վասաթ»-ի տվյալներով՝ անվտանգության աշխատակիցը սպանվել է Տրիպոլիում գտնվող 444-րդ բրիգադի շտաբում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։
Մայրաքաղաքի շտապօգնության բաժանմունքները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։
Տրիպոլիի համալսարանում պարապմունքները չեղարկվել են։ Ազգային միասնության ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարարությունը մայրաքաղաքի բնակիչներին կոչ է արել մնալ իրենց տներում՝ անվտանգության նկատառումներով։

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48