«Հիմնական խնդիրները 5 տարածաշրջանի հետ են կապված». Ուիթքոֆ

Կիևի իշխանությունների կողմից տարածքներից հրաժարվելը, Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) օգտագործումը և Ուկրաինայի համար Դնեպրի ու Սև ծովի հասանելիությունը մնում են ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հիմնական թեմաները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Կարծում եմ՝ մենք հիանալի աշխատանք ենք կատարել խնդիրների շրջանակը նեղացնելու հարցում։ Հիմնական խնդիրները հինգ տարածաշրջանների հետ են կապված։ Ռուսաստանը վերահսկողություն ունի այդ տարածաշրջաններից երկուսի նկատմամբ։ Ուկրաինացիները տարբեր չափով վերահսկողություն ունեն երեք այլ տարածաշրջանների նկատմամբ, ուստի խոսքը վերաբերում է նրան, թե ինչպես ենք գնահատում իրավիճակը. կա տարբերություն առաջնագծի, զորքերի տեղակայման և վարչական սահմանների միջև։ Մենք ոչ պաշտոնական քննարկումների մեջ ենք երկու կողմերի հետ»,- ասել է Ուիթքոֆը։
«Չեք կարող միջնորդ լինել և աշխատել լուծման ուղղությամբ, եթե չեք խոսում բոլոր կողմերի հետ»,- ասել է նա։
Ուիթքոֆի խոսքով՝ ամերիկյան իշխանությունների դիրքորոշումն այն է, որ ուկրաինացիներին և ռուսներին նստեցնեն նույն սեղանի շուրջ։
«Նախագահ Թրամփը վերջնագիր է ներկայացրել երկու կողմերին՝ ասելով, որ նրանք պետք է առաջընթաց գրանցեն երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ, այլապես ԱՄՆ-ն կհեռանա»,- նշել է Ուիթքոֆը։

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48